(EMBOK FRAMEWORK)
PROEvents360

Միջոցառումների կազմակերպչից՝ միջոցառումների ճարտարապետ

Մասնագիտական ծրագիր է event marketing-ի և event management-ի ոլորտում, որը տալիս է միջոցառման ամբողջ ցիկլը կառավարելու համակարգ՝ ռազմավարությունից մինչև չափելի արդյունք։

84.2NPS
9.79հեղինակի գնահատական
27գործիք
77շրջանավարտ
Sergey Usnunts
Eventex Top 100Top 100 Agencies & Event Organizers
Eventex Gold AwardGold · The Best Fair 2024
Eventex Gold AwardGold · People's Choice Event 2024
Eventex Silver AwardSilver · Brand Experience 2025
Top 100 Most InfluentialTop 100 Most Influential People 2024
Top 50 AsiaTop 50 Most Influential in Asia 2024
Ում համար է ծրագիրը

Ճանաչո՞ւմ եք ձեզ

01
Մարքեթոլոգներ
Միջոցառումները մարքեթինգում ավելի մեծ դեր են ստանում, սակայն դրանց հետ աշխատելու համակարգված մեթոդաբանությունը հաճախ բացակայում է
Յուրացնում եք գործիքներ, որոնք անմիջապես կիրառում եք ձեր նախագծերում
02
HR մասնագետներ
Կորպորատիվ միջոցառման պատասխանատվությունը ձեր վրա է, իսկ մասնակիցների, գործընկերների և ռիսկերի թիվը շարունակ աճում է
Ստանում եք համակարգ՝ միջոցառումը բիզնես խնդրից մինչև արդյունք նախագծելու և վերահսկելու համար
03
Event մենեջերներ
Փորձն ու նախագծերի քանակը աճում են, բայց ժամանակի մեծ մասը դեռ ծախսվում է ձեռքով կառավարման և հրատապ խնդիրների լուծման վրա
Առանձին խնդիրների վերահսկումից անցնում եք ամբողջ նախագծի ճարտարապետության կառավարմանը
04
Event մարքեթոլոգներ
Կարողանում եք առաջխաղացնել միջոցառումը և ցանկանում եք ազդել նաև դրա գաղափարի, լսարանի, փորձառության ու բիզնես արդյունքի վրա
Ընդլայնում եք ձեր դերը՝ միջոցառման առաջխաղացումից մինչև event ռազմավարության մշակում
05
Սեփականատերեր / CEO-ներ
Ներդրում եք միջոցառումների մեջ և ցանկանում հասկանալ բյուջեի տրամաբանությունը, արդյունավետության չափանիշներն ու թիմի որոշումների որակը
Ստանում եք միջոցառումը անցկացումից առաջ, ընթացքում և հետո գնահատելու համակարգ
06
Մուտք մասնագիտություն
Ցանկանում եք աշխատել event ոլորտում, բայց դեռ տեսնում եք առանձին խնդիրների հավաքածու՝ մասնագիտության և կարիերայի համակարգի փոխարեն
Ստանում եք մասնագիտության քարտեզը՝ դերեր, կարողություններ, գործիքներ և զարգացման հնարավոր ուղի
27 գործնական գործիք

Event նախագծերի համար

Event DNA Canvas
Միջոցառման ամբողջ ռազմավարությունը մեկ էջում։ 30 րոպեում ներկայացնում եք գաղափարը այնքան հստակ, որ այն ընդունվում է առաջին իսկ անգամից
Event CJM 360
Մասնակցի ճանապարհի քարտեզ՝ առանց կույր գոտիների․ տեսնում եք յուրաքանչյուր հպման կետն ու հասկանում, թե որտեղ եք կորցնում հաճախորդին
Event Messaging Map
Կառուցում եք հաղորդագրությունների միասնական համակարգ գովազդի, PR-ի, սոցիալական ցանցերի, գործընկերների և խոսնակների համար
Event RACI մատրիցա
Յուրաքանչյուր առանցքային խնդրի համար ամրագրում եք՝ ով է որոշում, կատարում, խորհրդատվություն տալիս և տեղեկացվում
Event Risk Register
Բոլոր կարևոր «իսկ եթե»-ները գիտեք նախապես՝ գործողությունների պլանով և պատասխանատուով
Event Master Timeline
Բոլոր մատակարարների համար մեկ ժամանակացույց, որպեսզի միջոցառման օրը ամեն ինչ ընթանա սահուն
Event Blueprint
Միջոցառման ճարտարապետություն, որը տեսանելի է թիմի յուրաքանչյուր անդամի և վերացնում է տարբեր մեկնաբանությունները
Event SLA ձևանմուշ
Մատակարարների հստակ պարտավորություններ՝ ընդունման checklist-ով
Event ROI հաշվիչ
Բյուջեն վերածում եք թվերի, որոնք ապացուցում են միջոցառման արժեքը բիզնեսի համար
Event Report Template
Ստեղծում եք հաշվետվություն, որը դառնում է ձեր պորտֆոլիոն և հաջորդ նախագիծը ստանալու գործիքը
+ 17 այլ գործիք ծրագրի ներսում
Կարիերայի ատլաս

Ինչպես է զարգանում
կարիերան event ոլորտում

Առանձին խնդիրների համակարգումից մինչև event համակարգերի ճարտարապետություն՝ դերեր, պատասխանատվության շրջանակ և մասնագիտական աճի ուղենիշներ։

01
Event Coordinator
Եկամտի ուղեցույց: սկսած 150 000 AMD-ից (սկսած $400-ից)
Ստանձնում եք ցանկացած աշխատանքային ուղղություն և ավարտում առանց վերահսկման․ ձեզ վստահում են
02
Event Manager
Եկամտի ուղեցույց: սկսած 250 000 AMD-ից (սկսած $680-ից)
Վարում եք միջոցառումը գաղափարից մինչև հաշվետվություն։ Հաճախորդը դիմում է ձեզ, որովհետև ձեզ հետ հանգիստ է
03
Event Marketing Specialist
Եկամտի ուղեցույց: սկսած 250 000 AMD-ից (սկսած $680-ից)
Ստեղծում եք առաջխաղացում, որը բերում է թիրախային լսարան։ Ձեզ դիմում են ռազմավարության, ոչ միայն տարածման համար
04
Event Producer
Եկամտի ուղեցույց: սկսած 500 000 AMD-ից (սկսած $1 350-ից)
Կառավարում եք թիմ և մի քանի նախագիծ։ Ձեր կարծիքը հարցնում են որոշում ընդունելուց առաջ
05
Event Strategist
Եկամտի ուղեցույց: սկսած 750 000 AMD-ից (սկսած $2 030-ից)
Ձևավորում եք ռազմավարություն, որից կախված է բիզնես արդյունքը։ Ղեկավարությունը խորհրդակցում է ձեզ հետ
06
Event Architect
Եկամտի ուղեցույց: սկսած 950 000 AMD-ից (սկսած $2 580-ից)
Նախագծում եք միջոցառումների համակարգեր ցանկացած ոլորտի համար։ Ձեր փորձագիտությունը դառնում է ոլորտային ուղենիշ

Միջակայքերը շուկայական ուղենիշներ են և կախված են փորձից, զբաղվածության ձևաչափից, նախագծերի մասշտաբից ու շուկայից։

Դասընթացի ծրագիր

6 հանդիպում։ Միջոցառումների նախագծման ամբողջական ցիկլ

Մոդուլ 1 · Event Marketing — ռազմավարություն, լսարան և ազդեցություն
Հանդիպում 1
E = M × C²
Հմտություն․ ձևակերպել միջոցառման իմաստը մեկ նախադասությամբ
Ձևակերպում եք միջոցառման ռազմավարական խնդիրը, սահմանում լսարանը, արժեքային առաջարկն ու արդյունքի չափանիշները
Հանդիպում 2
COMM = CJM × MSG × CNT × MEDIA
Հմտություն․ բրենդի միասնական ձայնը բոլոր ալիքներում
Նախագծում եք լսարանի ճանապարհը առաջին շփումից մինչև մասնակցություն և կառուցում միջոցառման միասնական հաղորդակցման համակարգ
Հանդիպում 3
IMPACT = ROI + ROO + ROP
Հմտություն․ թվեր, որոնք ապացուցում են միջոցառման արժեքը
Նախապես սահմանում եք միջոցառման չափորոշիչները և նախագծից հետո ցույց տալիս արդյունքը ROI-ի, ROO-ի ու ROP-ի միջոցով
Կամուրջ մոդուլների միջև
Marketing-ը ստեղծում է սպասումDesign-ը ձևավորում է փորձառությունըOperations-ը իրականացնում էRisk-ը պաշտպանում էAdministration-ը կառավարում է

Marketing-ը ստեղծում է խոստումը՝ ինչու պետք է մարդիկ գան։ Design-ը խոստումը վերածում է ֆիզիկական ու հուզական փորձառության՝ ինչ են նրանք զգալու։ Operations-ը դա իրականացնում է՝ ինչպես է ամեն ինչ գործում։ Միջոցառման խոստման և գործառնական իրականացման միջև փորձառության դիզայնն է․ այստեղ հաղորդակցությունը դառնում է այն, ինչ մասնակիցը տեսնում, զգում ու հիշում է։

Մոդուլ 2 · Event Management — ճարտարապետություն, գործառնություններ և վերահսկում
Հանդիպում 4
Event Blueprint
Հմտություն․ ամբողջ լոգիստիկան մեկ քարտեզում
Event Blueprint-ը տեսնում են բոլորը․ դերերը, խնդիրներն ու ժամկետները հստակ են
Հանդիպում 5
RACI + SLA + Risk Register
Հմտություն․ կանխատեսել այն ամենը, ինչը կարող է սխալ ընթանալ
Բաշխում եք պատասխանատվությունը, ամրագրում մատակարարների աշխատանքի չափանիշները և նախապես պատրաստում գործողությունների սցենարներ հիմնական ռիսկերի համար
Հանդիպում 6
CLOSURE = BUDGET + PARTNERS + REPORT + LL
Հմտություն․ հաշվետվություն, որն աշխատում է ձեզ համար
Ձեր հաշվետվությունը դառնում է պորտֆոլիո, ապացուցում է փորձագիտությունը և օգնում ստանալ հաջորդ նախագիծը
Ծրագրի արդյունքները

Ինչ է փոխվում ձեր աշխատանքում ծրագրից հետո

Վեց հանդիպումն ավարտված է, իսկ գլխավոր արդյունքը ձեր նոր հայացքն է ցանկացած միջոցառման նկատմամբ՝ համաժողով, ցուցահանդես, կորպորատիվ մեկնարկ կամ փառատոն։ Այն անցկացնում եք ամբողջ ցիկլով՝ իմաստից ու խոստումից մինչև փորձառության ճարտարապետություն և վերահսկելի իրականացում, ապա ամփոփում մասնագիտական հաշվետվությամբ։

Դուք հավասարապես ազատ խոսում եք մարքեթինգի և գործառնությունների լեզվով, քանի որ երկու մոդուլն անցնում եք որպես մեկ միասնական համակարգ։ Որոշումները հիմնվում են թվերի, կառուցվածքի և մասնագիտական դատողության վրա, և դա տեսանելի է գործընկերներին։

Դառնում եք մասնագետ, որը կարող է բացատրել որոշումների տրամաբանությունը, կառավարել միջոցառման ամբողջ ցիկլը և պատասխանատվություն կրել արդյունքի համար՝ համակարգով, գործիքներով ու թվերով։

Նյութեր, որոնք մնում են ձեզ հետ

Speakerbook

Յուրաքանչյուր հանդիպման համար ստանում եք 25–40 էջանոց speakerbook՝ տեսություն, մոդելներ, գործիքներ, առաջադրանքներ, վերլուծություններ և մասնագիտական բառարան։ Այն ծրագրի աշխատանքային նյութն է և ուղեցույց ապագա նախագծերի համար։

Կապ նախորդի հետՏեղ EMBOK-ի համակարգումՏեսությունԳործիքներԴ/Ա վերլուծությունՏերմինների բառարան
«Ձեր ստացած համակարգը աշխարհի մոդել է։ Այժմ ձեր հերթն է այն կիրառել իրական նախագծերում» — Սերգեյ Ուսնունց
Ինքնաբավություն
Հանդիպման ամբողջ նյութը մեկ փաստաթղթում՝ առանց հղումների ու որոնման
Բազմալեզու
Հիմնական նյութերը հասանելի են ռուսերեն, անգլերեն և հայերեն
Կապ պրակտիկայի հետ
Յուրաքանչյուր գործիք անմիջապես կիրառվում է տնային առաջադրանքում
Երկարաժամկետ արժեք
Ուղեցույց, որին վերադառնում եք տարիներ անց և որը պահպանում է արդիականությունը
Կարծիքներ

Ինչ են ասում շրջանավարտները

«Այժմ յուրաքանչյուր միջոցառման նայում եմ որպես կենդանի մեխանիզմի՝ նպատակով, հաղորդակցությամբ, փորձառությամբ և ազդեցությամբ»։
Մարիամ ՓոքրիկյանNPS 10
«Սա պարտադիր է event մասնագետների համար»։
Մարյամ ԳրիգորյանNPS 7
«Իմ մոտեցումը փոխվեց՝ «լավ միջոցառում կազմակերպելուց» դեպի «արդյունավետ և կրկնվող միջոցառում կառավարելու» մտածողություն»։
Պետրոս ՊետրոսյանNPS 10
«Մինչև ծրագիրը գործընթացին միշտ վախով էի մոտենում։ Այժմ շատ ավելի վստահ եմ․ գիտեմ, որ կարող եմ կառավարել գործընթացը, եթե նախապես լավ պատրաստվեմ»։
Աստղիկ ՆերսիսյանNPS 7
«Շատ հստակ՝ առանց պաթոսի և ավելորդ խոստումների»։
Լիլիթ ԱջաջանյանNPS 10
«Ծրագիրը տալիս է միջոցառումների կազմակերպման ամբողջական պատկերը՝ Ա-ից Ֆ, ընդգրկելով բոլոր առանցքային փուլերը, գործոններն ու գործնական մանրամասները»։
Ռոզի ՄալխասյանNPS 10
«ՎԵՐԸ ՆՇՎԱԾ ԲՈԼՈՐԸ»։
Սիրուն ՄինասNPS 10
«Նախկինում շատ բան ինտուիցիայով էի անում։ Այժմ գիտեմ, որ դրա համար կան հստակ գործիքներ, և աշխատում եմ շատ ավելի համակարգված»։
Անի ԱնտոնյանNPS 10
«Նույնիսկ 10-ից բարձր»։
Կարինե Սարգսյան · ծրագրի հեղինակի մասինNPS 10
84.2NPS Score
82.8%աջակիցներ
77ծրագրի շրջանավարտ
Արդյունքները հիմնված են երկու հոսքի մասնակիցների 29 ամփոփիչ հարցաթերթերի և 40 գրավոր մեկնաբանությունների վրա
Սակագներ

Ընտրեք մասնակցության ձևաչափը

Standard
12 տեղ հոսքում
180 000 AMD
~$486
Ստանում եք ամբողջական ցիկլի համակարգ և 27 գործնական գործիք՝ միջոցառումը ռազմավարական խնդրից մինչև վերջնական հաշվետվություն ինքնուրույն նախագծելու համար։
Գնել Standard
Mentorship
2 տեղ հոսքում
320 000 AMD
~$865
Ծրագրի ամբողջ ընթացքում աշխատում եք ձեր իրական նախագծի վրա։ Ստանում եք տնային առաջադրանքների ստուգում, կարիերային խորհրդատվություն և ձեր միջոցառմանը նվիրված երկժամյա փորձագիտական հանդիպում։
Գնել Mentorship
ՏարբերակStandardPremiumMentorship
Մուտք 6 կենդանի հանդիպմանը
27 գործիք + speakerbook-ներ
Ավարտական վկայական
Աշխատանք միջոցառման վրաՄեկ ընդհանուր փորձնական նախագիծՁեր սեփական իրական նախագիծը
6 տնային առաջադրանքի ստուգում՝ ըստ բլոկների
1:1 կարիերային խորհրդատվություն
Փորձագիտական օր՝ 2 ժամ ձեր միջոցառման վերլուծության համար
Հարցեր և պատասխաններ

FAQ

Բոլորի համար, ովքեր մասնագիտական միջավայրում կազմակերպում են կամ նախատեսում են կազմակերպել միջոցառումներ՝ event մենեջերներ, մարքեթոլոգներ, PR և HR մասնագետներ, event գործառույթ ունեցող ձեռնարկատերեր։ Շրջանավարտները ներկայացնում են 14+ մասնագիտություն՝ ներառյալ լրագրող, հաշվապահ և data engineer։

Այո։ Ամենամեծ փոփոխությունը հաճախ ունենում են նրանք, ովքեր գալիս են առանց պատրաստ համակարգի։

Այո։ Եթե ունեք 5+ տարվա փորձ, նախապես քննարկեք ձեր ակնկալիքները։

EMBOK մեթոդաբանությամբ, 27 գործնական գործիքներով և իրական, այդ թվում՝ ձախողված кейсերի վրա հիմնված ուղիղ մատուցմամբ։

Այո։ 27 worksheet և տնային առաջադրանքներ՝ իրական կամ փորձնական նախագծի հիման վրա։

Այո։ Ծրագիրը հիմնված է հեղինակի 30 տարվա փորձի և 620+ իրականացված միջոցառումների վրա։

Event Management Body of Knowledge՝ 5 տիրույթ × 5 փուլ × 33 գործընթաց, մասնագիտության միջազգային շրջանակ։

24 ակադեմիական ժամ՝ 6 հանդիպում 4-ական ժամով, և յուրաքանչյուր տնային առաջադրանքի համար ևս 2–5 ժամ։

Այժմ՝ հայերեն։ Համապատասխան խումբ ձևավորվելու դեպքում հնարավոր են այլ լեզուներով հոսքեր։

Կախված է սակագնից։ Standard-ում՝ խմբային քննարկումներ հանդիպումների ընթացքում։ Premium-ում և Mentorship-ում՝ յուրաքանչյուր տնային առաջադրանքի անհատական, բլոկ առ բլոկ վերլուծություն։

Այո։ Ավարտական վկայական տրվում է բոլորին, ովքեր մասնակցել են բոլոր 6 հանդիպումներին և հանձնել իրենց սակագնով նախատեսված տնային առաջադրանքները։

Հանդիպումներն անցկացվում են միայն կենդանի ձևաչափով և չեն ձայնագրվում։ Բաց թողած հանդիպումը լրացնել հնարավոր չէ։

Այո։ Ապառիկը հասանելի է առանց վաղ ամրագրման զեղչի, որը գործում է միայն մինչև սեպտեմբերի 30-ը 100% վճարման դեպքում։

Համացանցում տեղեկատվությունը մասնատված է։ Այստեղ ստանում եք EMBOK-ի վրա հիմնված միասնական համակարգ՝ մեկ նախագծի վրա սկզբից մինչև վերջ կիրառված։

Անկեղծ՝ ֆինանսական ROI-ի ճշգրիտ տվյալներ դեռ չկան։ Կան կիրառման ուղղակի ազդակներ՝ գործիքներ, որոնք մասնակիցներն ուսուցման ընթացքում արդեն ներդրել են իրական նախագծերում։

Միանալ ծրագրին

Մեկ հոսքում առավելագույնը 20 տեղ

12Standard
6Premium
2Mentorship

Յուրաքանչյուր հոսքում ընդամենը 20 մասնակից է։ Այս ձևաչափը թույլ է տալիս քննարկել իրական նախագծերը, պատասխանել հարցերին և անհատական հետադարձ կապ տալ Premium ու Mentorship մասնակիցներին։

Կառուցեք միջոցառումների հետ աշխատանքի ձեր համակարգը՝ ռազմավարական խնդրից ու հաղորդակցությունից մինչև կառավարում, ռիսկեր և չափելի արդյունք։

Ընտրել մասնակցության ձևաչափը →